Բժիշկներ
Այուրվեդան որպես հնդկական ավանդական բժշկության մեթոդ
— Օգտագործել միայն բնական և օրգանական միջոցներ , - նշում է Էկո այուրվեդիկ կենտրոնի տնօրեն Զառա Ակունցը:
— Ի՞նչ ուղղվածություն ունի Էկո այուրվեդիկ կենտրոնն առողջ ապրելակերպի տենդենցը հասարակության մեջ տարածելու գործընթացում:
— Էկո կենտրոնը միակն է Անդրկովկասում, որն առաջարկում է բուժումներ հնդկական ավանդական բժշկության` այուրվեդայի մեթոդներով: Որպես բժշկական կենտրոն` մեր գործունեության ոլորտները շատ տարբեր են: Մենք աշխատում ենք հասարակության առողջությունն ու գեղեցկությունը պահպանելու նպատակով:
— Արդեն չորս տարի է, ինչ Էկո կենտրոնը հասարակության դատին է հանձնում հերթական ցուցահանդես-վաճառքը: Ի՞նչն էր շեշտադրված այս տարվա ցուցահանդեսում:
— Էկո կենտրոնի չորրորդ միջազգային ցուցահանդեսն անցկացվել է §Առողջություն և գեղեցկություն» խորագրի ներքո: Ցուցահանդես-վաճառքին մասնակցել են տարբեր ոլորտների 60-ից ավելի կազմակերպություններ` բժշկության կենտրոններ, գեղեցկության և խնամքի պարագաներ ներկայացնող ընկերություններ, որոնք առաջնորդվում են միայն առողջ ապրելակերպ կարգախոսով: Ցանկացած այցելու մեր ցուցահանդեսում գտնում է իրեն հետաքրքրող և օգտավետ ոլորտը:
— Էկո կենտրոնն առաջարկում է բուժումներ այուրվեդայի մեթոդներով: Արդյունավե՞տ են արդյոք դրանք:
— Հնդկական ավանդական բժշկության` այուրվեդայի մեթոդները, բավականին արդյունավետ են: Շատ հաճախ քիմիական միջոցներով բուժումը հանգեցնում է հիվանդի սուր վիճակից դեպի քրոնիկականի անցմանը: Բուժման այուրվեդայի միջոցները, գուցե և դանդաղ, բայց նպաստում են հիվանդության պատճառի վերացմանը: Նշեմ, որ հին բժշկությունը տարածված է եղել շատ երկրներում, բայց համակարգված կերպով ձևավորվել է միայն Հնդկաստանում: Վստահ եմ, որ 6000 տարվա պատմություն ունեցող բժշկությունն իր արդյունքները կտա նաև Հայաստանում:
— Գործո՞ւմ է արդյոք այսօրվա մեր հասարակության մեջ առողջ ապրելակերպը:
— Ցավոք, այս հարցում պարծենալ չենք կարող: Տնտեսական խնդիրների պատճառով մեր հասարակությունը ետ է մնում արևմտյան և արևելյան երկրների բնակչությունից, ովքեր ավելի լուրջ են վերաբերում իրենց առողջական վիճակին:
— Ինչպե՞ս է բնորոշվում առողջ ապրելակերպը:
— Օրգանական սնունդն է առողջ ապրելակերպի գրավականը: Հայաստանում ունենք օրգանական խանութներ, որտեղ վաճառվում են տարբեր միջոցներ` թեյեր, համեմունքներ, բուսական կոսմետիկա, և նույնիսկ` օրգանական հագուստ: Դրանք զերծ են քիմիական մշակումներից և պատրաստված են միմիայն բնական միջոցներով: Ճի′շտ է, օրգանական արտադրանքն այսօրվա հասարակության ոչ բոլոր անդամներին է հասանելի, սակայն առողջ լինելու համար նախ և առաջ առողջ ապրելու գիտակցություն և ցանկություն է անհրաժեշտ:
— Ի՞նչ կցանկանաք մեր ընթերցողներին:
— Մաղթանքս մեկն է` դրական տրամադրվածություն: Առաջնայինը մտածելակերպն է, իսկ ֆիզիկականը` երկրորդական է: Միտքն է նպաստում ֆիզիկականի բուժմանը: Եղե′ք առողջ և երջանիկ…
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն